«Եվրատեսիլ»-ը նաև` ՍՊԻԴ-ի տարածման «օջախ»


Հանրահռչակ այս հեռուստաշոուի մասնակիցներից մեկը գերմանական` No Angels փոփ-խմբի մեներգչուհի Նադիա Բենայսսան մեղադրվում է ՍՊԻԴ-ի տարածման մեջ և կարող է ազատազրկվել մինչև 10 տարի: Դարմշտադտ քաղաքի դատախազությունը մեղադրանք է հարուցել երգչուհու դեմ` այլ անձանց միտումնավոր կերպով վտանգավոր հիվանդությամբ վարակելու համար: 2004-2006 թթ. ընթացքում նա «չպաշտպանված սեռական կապեր է ունեցել առնվազն 3 զուգընկերների հետ, որոնց տեղյակ չի պահել իր օրգանիզմում ՍՊԻԴ-ի բացիլի առկայության մասին»: Գերմանական ԶԼՄ-ների տվյալներով` ոստիկանությունը կալանավորել է Նադիային Ֆրանկֆուրտ-Մայնի նշանավոր դիսկոտեկներից մեկում մենահամերգի պահին: Դատավորը կալանքի հրահանգ է տվել 9-ամյա դստեր միայնակ մորը` հաշվի առնելով, որ «առկա է նրա կողմից քրեորեն դատապարտելի արարքը կրկնելու վտանգը»: