«Ալ-Քաիդան» չնահանջեց


«Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցն Աֆղանստանում վերականգնել է իր ներուժը, և դրան չի խոչընդոտել տարածաշրջանում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների զինուժի ներկայությունը: Այս մասին անցյալ շաբաթ տեղեկացրել է ՌԴ սահմանադրական կարգի պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Սեդովը: - Միջազգային, այդ թվում նաև Կենտրոնական Ասիայի իրավիճակի վերլուծությունը վկայում է ահաբեկչության վտանգի մեծացումը: Չնայած հակաահաբեկչական կոալիցիայի կողմից Աֆղանստանում ձեռնարկված միջոցառումներին, ահաբեկչական խմբավորումները կարողացան վերականգնել իրենց ներուժը` «Ալ-Քաիդա»-ի դրոշի ներքո, որը մեծացրել է իր դերակատարումը` որպես միջազգային ահաբեկչությունը համակարգող հիմնական կառույց,- Շանհայյան համագործակցության կազմակերպության գիտապրակ տիկ կոնֆերանսում հայտարարել է Սեդովը և հավելել. - Ներկայումս աֆղանա-պակիստանյան գոտին միջազգային ահաբեկչական ակտիվության հիմնական թխսամեքենան (ինկոբատոր) է, և այդ տարածքում գործում են ռազմիկներ ու ահաբեկիչ-մահապարտներ պատրաստող բազմաթիվ ճամբարներ: