«ԱՄՆ-ը այսուհետ էլ սատարելու է...»


- ԱՄՆ-ը այսուհետ ևս աջակցելու է Վրաստանին` նրա համար ոչ հասարակ այս շրջանում,- հայտարարել է պետքարտուղար Հիլարի Քլինտոնը` Վրաստանի արտգործնա խարար Գրիգոլի Վաշաձեի հետ Վաշինգտոնում հանդիպելուց առաջ: - Մենք պատրաստվում ենք քննարկել մեր երկկողմ հարաբերությունների համար կարևոր հիմնախնդիրները, ինչը կընդգծի մեր հաստատուն մտադրությունը` սատարելու վրացական անկախությանն ու ժողովրդավարությանը,- լրագրողներին ասել է պետքարտուղարուհին: Նա հարկ է համարել վերստին հավաստել, որ Վաշաձեի հետ հանդիպումը թույլ կտա «խորացնել ու ընդլայնել» համագործակցությունը: