Գտել է` «ում» մեղադրել


Հատկապես անցյալ տարվա օգոստոսյան դեպքերից հետո ամենատարբեր մանրամասներ հրապարակվեցին Վրաստանում իշխող տրամադրությունների, Սահակաշվիլիի հանդեպ օրավուր խտացող դժգոհությունների մասին: Իսկ ապրիլի 9-ից ընդհատումներով շարունակվող Միխեելի հրաժարականի պահանջով բազմամարդ հանրահավաքներին նախորդած ձերբակալությունների պատճառներն ավելի քան թափանցիկ էին: Փողկապասեր Միխեել Սահակաշվիլին, սակայն, չի լսում վարդերի հեղափոխությամբ իրեն նախագահի գահաթոռին բազմեցրած ժողովրդի կարծիքը: Եվ իր տնօրինությանն հանձնված պետությանը պատուհասած խժդժությունները թողած` հարևան Հայաստանի հասցեին բարբաջանքներ որոնելու միջանկյալ պահերին գտել է իրենց դժբախտությունների «մեղավորին»: Շարքային քաղաքացիների բողոքների հիմքում տնտեսական դժվարություններն են` հայտարարել է նա` Սամցխե Ջավախիում նոր գազատարի բացման արարողության ժամանակ: - Ես լավ եմ հասկանում հանրահավաքի մասնակից մեծամասնությանը, որոնց սոցիալական վիճակը շատ բարդ է,- ասել է նա (հաղորդել է "ծՏՉՏրՑՌ-թՐցջՌÿ" գործակալությունը):- Քաղաքական գործիչները պետք է պայքարեն ոչ թե բազկաթոռների համար: Մենք պետք է միասին պայքարենք և աշխատենք, որպեսզի օգնենք ժողովրդին: Պաշտոններն ու բազկաթոռները որևէ նշանակություն չեն ունենա, եթե մենք դա չանենք: Ընդդիմությանն ուղղված` համագործակցության իր առաջարկն այս անգամ նա ձևակերպել է որպես երկրի շահերից բխող անհրաժեշտություն` ընդգծելով, որ քաղաքական ճգնաժամից դուրս գալու երաշխիքը միասնությունն ու հանդարտությունն է: