Միանո°ւմ ենք


Սոֆիայի քաղաքային խորհուրդը հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի ոչնչացումը, ինչպես նաև նրանց զանգվածային վտարումը և տեղահանումը, որն իրականացվել էր երիտթուրքա կան կառավարության կողմից, ապացուցված պատմական փաստ է: Այս գործողությունները դիտարկվում են որպես ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ և լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիաներին: Համաձայն բուլղար ժողովրդի մարդասիրական ավանդույթների, Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայ և բուլղար ժողովուրդների ընդհանուր ճակատագրի, մենք` մայրաքաղաքի խորհրդի պատգամավորներս, հայտնում ենք մեր համամասնակցությունը և համակրանքը Բուլղարիայում բնակվող հայ համայնքին, ինչպես նաև միանում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանը ապրիլի 24-ին: