ՏԱՏԻԿԸ ԱՌԵՎԱՆԳԵԼ Է ՍԻՐԱԾԻՆ


Իտալիայի Չոչարա նահանգի լեռնային գյուղերից մեկում ապրող 79-ամյա տատիկը, ով արդեն 14 տարի ապրում է առանց ամուսին, սիրահարվել է հարևան գյուղում ապրող 74-ամյա մի պապիկի, ով այստեղ է տեղափոխվել Հյուսիսային Իտալիայից: Ծերուկը դուր է եկել Ստեֆանիա Մաստինիտիին, ուստի նա սկսել է սիրահետել, սիրային նամակներ գրել` մնալով անպատասխան: Անգամ ժամերգության պահին հայտնվել է հարևան գյուղի մատուռում, կանգնել սիրեցյալի կողքին և աղոթքի փոխարեն` սիրո խոսքեր մրմնջացել, որոնց ծերունին չի արձագանքել: Սակայն այնքան մեծ է եղել սիրո բռնկումը, որ 79-ամյա տատիկը կեսգիշերին սողոսկել է ծերունու տուն, կապել նրա ձեռքերն ու ոտքերը և իր հնամաշ մեքենայով հասցրել իր տուն… Ծերունին, իհարկե, առավոտյան փախել է, սակայն իտալական «դեղին մամուլը» տատիկին համարել է ամսվա հերոսը…