Մոլորակի գեղեցկուհին


Ամերիկյան People հանդեսը ներկայացրել է երկրագնդի ամենագեղեցիկ մարդկանց ամենամյա ցանկը, որի առաջին հորիզոնականում 41 տարեկան երգչուհի ու արտիստուհի Ջենիֆեր Լոպեսն է: Հենց նրա լուսանկարն էլ տպագրվել է հանդեսի հատուկ թողարկման շապիկին: - Ես ինձ պահանջված եմ զգում և երջանկության ու հպարտության զգացում եմ ապրում: Հպարտանում եմ, որ 25 տարեկան չեմ,¬ հայտարարել է Լոպեսը` նույն հանդեսում տպագրված հարցազրույցում: Տարվա գեղեցկուհին չի թաքցրել, որ սեփական արտաքինով հոգալն իր կյանքի ամենաբարդ խնդիրներից է. իսկ իր արտաքին տվյալները մշտապես սպորտով և մանրակրկիտ կերպով ինքնախնամքով զբաղվելու արդյունք է: Նա մի փոքրիկ գաղտնիք է բացել: Պարզվում է, որ Ջենիֆերի մազերն սպիտակել են դեռևս 23 տարեկանում` ինչպես իր ծնողներինը: Եվ այդ տարիքից 2 շաբաթը մեկ ներկել է մազերը` ճերմակները թաքցնելու համար: Վարկանիշային ցանկում իր գեղեցկությամբ 2¬րդն է ճանաչվել 23-ամյա ամերիկացի երգիչ և դերասան Զաք Էֆրոնը: Իսկ Հոլիվուդի ամենաբարձր վճարվող արտիստուհիներից մեկը` «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և BAFTA¬ի մրցանակակիր, 35 տարեկան Ռիզ Ուիզերսպունը գրավել է գեղեցկության 3¬րդ հորիզոնականը: Մարտի վերջին Ռիզն ամուսնացել է հոլիվուդյան ֆիլմերի համար արտիստներ ընտրող գործակալ Ջիմ Թոշի հետ: Ամենագեղեցիկ մարդկանց 1¬ին հնգյակում են նաև երգչուհիներ Ջեսիկա Սիմպսոնը և Մենդի Մուրը: Երկրորդ և երրորդ հնգյակներում են. 6¬րդում` Կետի Հոլմսը, 7¬րդում` Ջենիֆեր Հադսոնը, 8¬րդում` Քելլան Լաթսը, 9¬րդում` Դանա Դելանին, Էմմա Սթոունը (10¬րդ), Մինդի Քալինգը և Էլլի Քեմպերը (11¬րդ), Սանդրա Բուլլոկը (12), Ջենիֆեր Լոուրենսը (13), Եվա Լոնգորիան և Ռայան Ռեյնոլդսը (14¬15¬րդ տեղեր): 2010¬ին այս նույն ցանկը գլխավորել է Ջուլիա Ռոբերթսը: