Իգլեսիասը խոստովանել է


Մոսկովյան համերգի ժամանակ Էնրիկե Իգլեսիասը հանրությանը ցնցել է ոչ միայն իր կատարողական արվեստով, այլև խոստովանություններով: Հենց բեմահարթա կում նա օղի է խմել ու հայտարարել, որ ինքն ամուսնացած է Աննա Կուռնիկովայի հետ: Հետո նրա հետ կատարել է իր երգերից մի քանիսը, եղբայրախում (բրոդերշաֆտ) է արել հանդիսատեսների հետ ու ցուցադրել ռուսերենի ոչ վատ իմացությունը` ասելով, որ այդ լեզուն իրեն սովորեցնում է «իր ռուս տատիկը»: - Արդեն ինը տարի ես մի կեսով իսպանացի եմ, մյուս կեսով` ռուս, որովհետև կինս` Աննա Կուռնիկովան, ռուս է: Դրա համար էլ հատուկ վերաբերմունք ունեմ Ռուսաստանի հանդեպ. ես այն շատ եմ սիրում,¬ կրտսեր Իգլեսիասի անկեղծությունը մեջբերել է նՍրտՐպրր-չՈջպՑՈ¬ն: Կուռնիկովան համերգի ընթացքում եղել էր մոր ու տատիկի կողքին: Իսկ տատիկը ճարպկորեն պարել է դահլիճում և շոուի ավարտին մեծ ծաղկեփունջ մատուցել թոռնուհու ամուսնուն: Ասում են, որ նա և Իգլեսիասը պաշտում են իրար: Երբ Էնրիկեն բեմ է հրավիրել Աննային, վերջինս ամոթխածորեն հրաժարվել է: Սակայն հանդիսատեսը երգչին օգնել է` համոզել նրան: