Զինվորի նամակը


Բարև, սիրելիս. Ահա եկավ կյանքի այն փուլը, երբ ստիպված ենք լինելու 2 տարի հեռու լինել իրարից: Երկուսիս համար էլ, ճիշտ է, դժվար է լինելու, բայց, վստահ եմ, մեր սերը կհաղթահարի այս խոչընդոտը ևս: Սա կլինի յուրովի մի փորձություն թե´ մեզ, թե´ մեր զգացմունքի և հարաբերությունների համար: Դժվար պահերին ինձ ուժ են տալիս միասին անցկացրած անհոգ և ուրախ օրերի հիշողությունները: Երկուսով կյանքի երկար ճանապարհ ենք անցել, միասին ենք եղել թե´ ուրախության, թե´ տխրության պահերին, երբ ոչ մի հույս չի մնացել… Այժմ, թեպետ հեռու ենք, ես զգում եմ քո ներկայությունը: Երբ դժվարության եմ հանդիպում, զգում եմ` ինչպես ես դու ինձ քաջալերում: Գիտեմ` նույնը դու ես զգում… Կարոտդ սրտումս` կկատարեմ պարտքս, կպաշտպանեմ քեզ ու հայրենիքս, և դու երբեք չես ամաչի ինձ համար…

Սերժանտ Վիկտոր ՎԱՍԻԼՅԱՆ