ՀԱ՞ ՈՐ…


Հայրենի պաշտոնյաները դժվարին խնդրի առաջ են հայտնվել: Նրանց մեծ մասը, գործազուրկ ջահելների անհոգությամբ գրանցվել է ամենատարբեր սոցիալական կայքերում ու շատ չանցած հասկացել, որ օրը մի քանի ժամ վիրտուալ զրույցներ վարելու ժամանակ իրենք պարզապես չունեն: Բայց եթե այսուհետ պարբերաբար չայցելեն իրենց ինտերնետային էջեր, ապա կստացվի, որ խուսափում են հազարավոր համացանցային հեռակա ընկեր-բարեկամների հարցերից ու տվյալ շրջանում ակտիվորեն քննարկվող թեմաների շուրջ կարծիքներ հայտնելուց: Սոցիալական էջեր նախընտրող մեր հայրենակիցներն էլ ակնհայտորեն այնպես են վարժվել տարբեր բարձրաստիճանների հետ առցանց «ասուլիսներին», որ ցանկացած պաշտոնյայի վիրտուալ բոյկոտը մի նոր ու ոչ պակաս սենսացիոն եզրակացությունների ու համապատասխան նոր քննարկումների թեմա կդառնա: Ասում են, թե շատերն արդեն ելքը գտել են և իրենց ամենատարբեր օգնականներին ու ենթականերին հանձնարարում են օրվա տարբեր ժամերի համացանցում լինել, ամենայն զգուշավորությամբ իրենց ինտերնետային ներկայությունն ապահովել: Ա˜յ քեզ շփում