ՀԻՄԱ ԷԼ` ԴՈԼԱՐԸ


Թեև կտրուկ գնանկման խոստացված ժամկետին քիչ է մնացել, այնուամենայնիվ, վերջին օրերին որոշ սննդատեսակների գները հերթական աճն են արձանագրել: Ըստ տեղեկությունների` նշված խնդրի մասին հիմնավորումներ ակնկալող հարցադրումներ լսելիս, հայրենի ներկրողներն արդեն սկսել են զայրույթից ջղաձգվել: Այսուհանդերձ, վերջիններս հիմա էլ նշում են, թե դոլարի դիրքերի ամրապնդումն է իրենց խանգարում` վաճառվող ապրանքների գներն անփոփոխ պահելու հարցում: Մթերք թանկացնողներն արձանագրել են, թե արտարժույթի ճնշումներին առաջինը բենզինի շուկան է ենթարկվել, ու իրենք դեռ մի քանի օր էլ սպասել են: