Իտալական մաֆիան սնանկանում է


Մաֆիստներից ոմանք կարծես խելքի են գալիս ու մտածում են կայուն եկամուտով աշխատանք գտնել: Սա կարող է ուրախացնել իրավապահներին ու հասարակութ յանը, բայց ահա «Կոզա նոստրա» խմբավորման պարագլուխ Ջովանի Դի Ջակոմոն տվայտանքների մեջ է: Նրան անհանգստացնում է խոշոր դրամաշորթության (ռեկետի) ինդուստրիայի սնանկացումը: Այդ առնչությամբ Դի Ջակոմոյի մի հատարարությունը տեսագրվել է փակ տեսախցիկով:

Նա հայտարարել է, որ իր մարդիկ ամսական 5-7 հազար եվրո են հայթայթում: Բացի այդ, վերջին տարիներին Իտալիայում շատ հաստատություններ են փակվում, և առաջին հերթին` հյուրանոցներ, ռեստորաններ ու խանութներ: Այսինքն, իրենց հիմնական թիրախները, որոնց փողերը իրենք լա˜վ էին մարսում:

Պարագլխին ցավ է պատճառում, որ շատ կողոպտիչներ արդեն մտմտում են կայուն եկամուտ ունեցող աշխատանք գտնելու մասին (գրել է LentΖ-ru-ն):

Հիշեցնենք, որ «Կոզա Նոստրան» Սիցիլիայում գործում է 19-րդ դարասկզբին: 20-րդ դարի սկզբում այն արդեն միջազգային կազմակերպություն էր:

Սկզբնական շրջանում այն պաշտպանում էր նարնջի տնկաստանների տերերին և խոշոր հողատերերին: Պաշտպանում էր հենց իրենից ու իր նման հրոսակներից: Հետագայում իր գործունեության տիրույթներն ընդլայնելով, «Կոզա Նոստրան» դարձավ միջազգային մասշտաբի հանցախումբ