Ամենանշանավոր սիրուհիները


Տղամարդկանց մի մասը սիրուհիներին վերաբերվում է որպես գեղեցիկ խաղալիքի, ում հետ կարելի է միայն զվարճանալ: Ոմանք էլ սիրուհի ընտրում են` գնահատելով նրանց ինտելեկտը: Մարդկության թույլ սեռին, թերևս, լավագույնս ընկալել է Օսկար Ուայլդը` պնդելով, որ կանայք ստեղծված են սիրո համար: Եվ իրականում էլ տարբեր դարերում ու ամենատարբեր հասարակարգերում ապրած բազմաթիվ կանայք պատմության մեջ մնացել են ոչ թե խելացիության, այլ` գեղեցկության և նշանավոր տղամարդկանց գայթակղելու շնորհիվ:

Այդ սիրուհիներից շատերը բնավ ցայտուն գեղեցկություն չեն ունեցել, բայց հաջողել են գերել իրենց ընտրյալին: Եվ նրանց անունները մնացել են պատմության էջերում և նույնիսկ դարերի խորքից հետաքրքրում են ժամանակակից կանանց ու այրերին:

Հիշենք նրանցից մի քանիսին:

ՈՒ ՀՈՒ. Թան դինաստիայից չինական այս կայսրուհին իր երկրում հայտարարել էր կանանց գերազանցության դարաշրջան: Եվ պալատական վարքակարգում նույնիսկ հայտնվեց լոտոսի առէջները լպստելու սովորույթը: Կայսրուհին պահանջում էր, որպեսզի իշխանական բոլոր պաշտոնյաներն ու իրեն այցելող մեծատոհմիկներն իրեն հատուկ հարգանք մատուցեն` կունիլինգուսի միջոցով: Այդ արարողությունը պատկերվել է նույնիսկ հին գեղանկարներում: Ու Հունը հետ է տարել իր զգեստը, ու նրա առջև ծնկաչոք հյուրը համբուրում է նրա ազդրը:

ՇԱՀՐԵԶԱԴԱ -ն փառաբանվել է իր խելացիությամբ: Բնականաբար, սուլթանի համար նա միայն հեքիաթներ չէր պատմում: Սիրային յուրաքանչյուր մերձեցումից հետո նա սկսել է պատմել ավելի հետաքրքիր մի պատմություն, որն ընդհատել է ամենահետաքրքիր հատվածում… Սկզբում սուլթանը նույնիսկ ցանկացել է նրան ուղարկել ստորին հարեմ` որպես կին, ով այլևս իրեն չի բավարարում: Բայց պարզվել է, որ ուրիշ ոչ ոք տիրակալին այդքան հետաքրքիր հեքիաթներ պատմելու ունակ չէ:

Եվ Շահրիյարը շարունակել է լսել այս հարճի հեքիաթները: Այդպես էլ ստեղծվել է «Հազար ու մեկ գիշեր» գիրքը: Հենց այդքանն էր հարկավոր տիրակալին, որպեսզի նորից վերագտնի առողջ բանականությունը և դադարի սպանել կույսերին: Իսկ թե դրանից հետո ինչ է կատարվել սուլթանի ամենացանկալի կնոջ հետ` հայտնի չէ: Ասում են` նրա մահվան պատճառն ինչ-որ վարակ է եղել:

ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴ. Թեև նա գտնվել է հեղափոխական թոհուբոհի կենտրոնում, սակայն պատմաբաններն անարդարացիորեն լռել են նրա մասին: Արմանդը Վլադիմիր Լենինի սիրուհին էր, ինչը անպատվաբեր էր առաջնորդի կերպարին:

Արմանդը Լենինի հետ ծանոթացել է Կրուպսկայայի ներկայությամբ, Փարիզում: Նրանց անձնական հարաբերություններն այնքան սերտ էին, որ Նադեժդա Կրուպսկա յան երկրորդական էր ամուսնու համար:

Ինեսան ողջ էությամբ նվիրված էր հեղափոխական գործունեությանն ու Լենինին: Նրա երեք երեխաները ծնվել են մինչ առաջնորդին ճանաչելը:

Վախճանվել է ժանտախտից, 1920 թ. և հուղարկավորվել սիրեցյալից ոչ հեռու` կրեմլյան պատի մոտ:

ԷԼԻԶԱԲԵԹ ԲԱՏՈՐԻ. Նա պատմության մեջ մնաց Արյունարբու կոմսուհի անվամբ: Նրա բազմաթիվ սիրեկաններից ամենանշանավորը գեղանկարիչ Քարավաջոն է, ում համար, ասում են, այս կինը ոչ միայն բնորդուհի էր, այլ նաև իսկական մուսա ու աստվածուհի: Ժամանակակիցները պատմել են, որ Բատորին արտակարգ գեղեցկուհի էր, և մինչև մահ նրա դեմքը պահպանվել է` ինչպես դեռատի աղջկա դեմք: Իսկ դա, ասում են` հնարավոր էր, որովհետև կոմսուհին լողանում էր տանջահար արված ու սպանված կույսերի արյան մեջ: Նա սպանել է շուրջ 600 կանանց, որոնց մեջ գեղջկուհիներից ու աղախիններից բացի եղել են նաև ազնվականներ:

Պատմում են, որ Բատորին սարսափելի մեխանիզմներ էր հորինում: Օրինակ, մետաղյա դագաղի ներսում սեպեր էր տեղադրում, որոնք խրվում էին կենդանի մարմինների մեջ և անմիջապես չսպանելով` արնահոսություն էին առաջացնում: Այդպիսով զոհը մեռնում էր աստիճանաբար` իր արյունը տալով անկուշտ կոմսուհուն:

Պատմել են նաև, որ Բատորին մի քանի հազար կտտանքներ ու դրանց իրագործման հարմարանքներ է հորինել:

1611 թ. 50-ամյա այդ սադիստին վերջապես դատեցին: Նրա վախճանի մի քանի վարկածներ կան: Ասում են, թե մոլեգնած ամբոխը ինքնադատաստան է տեսել նրա հետ` որմնաշարելով նրան պալատի պատի մեջ: Տարածված է և այն պատմությունը, որ նրա ազդեցիկ ընտանիքը կոմսուհուն փակել է գետնատանը` մարդկային աչքերից հեռու իր ապրելիք տարիները միայնակ անցկացնելու: Ըստ մեկ այլ կարծիքի` նա հարուստ է եղել անգամ թագավորից, ով կամեցել է խլել կոմսուհու ունեցվածքը: Էլիզաբեթի մահից հետո անհետացել են նաև նրա 5 զավակները, իսկ ոսկին և հողերն անցել են տիրակալին: Հունգարիայում նրան անվանել են կին-վամպիր, որովհետև Բատորիի չարագործությունների թիվը չէր զիջում կոմս Դրակուլայի դաժանություններին: