Օբամային այլևս չեն հավատում


Ամերիկացիներն անմիջական ժողովուրդ են. ոչ միայն շիտակորեն կարծիք են հայտնում, նաև առանց աղավաղելու ներկայացնում են այդ կարծիքները: Լրատվամի ջոցները` նույնպես: Դիցուք, անցյալ շաբաթ Fox News հեռուստաալիքը սոցհարցման միջոցով ճշտել ու հրապարակել է, որ բնակչության 60 %-ը չեն հավատում Սպիտակ տան ղեկավարին: Նրանք համոզված են, որ Բարաք Օբաման իրենց խաբում է երկրի համար կարևոր հարցերում:

Օբամային այլևս չեն հավատում

Հարցվածների 37 %-ը կարծում է, որ երկրի նախագահը «ժամանակի մեծ մասը խաբում է», 20 %-ը գտնում է, որ նա խաբում է երբեմն: Օբամային հավատում է ամերիկացիների ընդամենը 15 %-ը` համոզված, որ նախագահը միշտ ասում է ճշմարտությունը (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

Fox News-ը որպես օրինակ հիշատակել է 2012 թ. լիբիական Բենգազիում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության վրա ծայրահեղականների հարձակման փաստը: Դրա արդյունքում սպանվել էր դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը: Օբաման հավաստիացրել էր, թե միջադեպի հենց հաջորդ օրն ինքը կատարվածն ահաբեկչություն էր որակել, սակայն նրա քաղաքական ընդդիմախոսներն ապացուցեցին, որ դա այդպես չէ:

Հարցումն անցկացվել է ապրիլի 13-15-ը, հեռախոսով: Բայց արդեն մարտ ամսին ամերիկյան առաջնորդի հեղինակությունը խիստ նվազել էր. ամերիկացիների 54 %-ը դժգոհ էր նրա աշխատանքից: Սոցհարցման մասնակիցները հավանություն չեն տալիս նաև Օբամայի վարած արտաքին քաղաքականությանը ու նույնիսկ հակված են չաջակցել այն թեկնածուին, ում աշխատանքից գոհ է գործող նախագահը:

Բացի այս, 2014 թ. փետրվարին կարծիք էր տարածվել, որ ԱՄՆ-ի քաղաքացիների կեսից ավելին գտնում է, որ Օբաման չի վայելում համաշխարհային առաջնորդների մեծամասնության հարգանքը ևս: