ԹԵՍՏ Ինչպիսի՞ն եք իրականում


Վստա՞հ եք, որ լավ եք ճանաչում ինքներդ ձեզ: Փորձեք այս հարցերի միջոցով էլ ևս մեկ անգամ թափանցել Ձեր էության մեջ. գուցե ինչ¬որ մի նոր բան բացահայտեք, ինչը և´ օգտակար կլինի, և´ հետաքրքիր 1. Ի՞նչ ծաղկեփունջ կնախընտրեիք ստանալ սիրելի մարդուց. ա) խոլորձներ (ՏՐւՌՊպя) ¬ 1 միավոր, բ) վարդեր ¬ 5 միավոր, գ) մանուշակներ ¬ 3 միավոր: 2. Երբևէ ուշադրություն դարձր՞ել եք, թե ինչ վիճակ է պայուսակիդ մեջ. ա) կարգ ու կանոն ¬ 3 միավոր, բ) քաոս ¬ 1 միավոր, գ) չափազանց կարգին ¬ 5 միավոր: 3. Ինչպե՞ս կվարվեք, եթե գումարդ չի բավարարում` ծանոթից գնելու քեզ անհրաժեշտ իրը. ա) պարտք կվերցնեմ ¬ 5 միավոր, բ) արժեքի մի մասը կճարեմ, մնացածը` հետո ¬ 3 միավոր, գ) կխնդրեմ, որ չվաճառի այդ իրը` մինչև գումարը բերեմ ¬ 1 միավոր: 4. Կընդունե՞ք հանդիսության հրավեր, եթե դիետայի մեջ եք. ա) ոչ ¬ 1 միավոր, բ) այո ¬ 5 միավոր, գ) այո, բայց քիչ կուտեմ ¬ 3 միավոր: 5. Եթե մրցանակի կամ պարգևի արժանանաք, ապա ի՞նչ կնախընտրեք. ա) օգտակար իր ¬ 3 միավոր, բ) փող ¬ 1 միավոր, գ) հանգստյան տան ուղեգիր ¬ 5 միավոր: 6. Ինչպե՞ս կարձագանքեք, եթե Ձեր ընկերուհին վատ է արտահայտվում Ձեր նոր սանրվածքի մասին: Կմտածեք` ա) նա նախանձում է ¬ 1 միավոր, բ) «Իսկ ի՞նչ կասեն մյուսները» ¬ 3 միավոր, գ) կփոխեք սանրվածքը ¬ 5 միավոր: 7. Ինչպե՞ս եք վերաբերում հորոսկոպներին ու տարատեսակ գուշակություններին. ա) հանգիստ ¬ 5 միավոր, բ) վստահում եք դրանց ¬ 3 միավոր, գ) չեք հավատում ¬ 1 միավոր: 8. Ինչպե՞ս կվարվեք, եթե Ձեր նոր ծանոթը Ձեզ իր տուն հրավիրի` սուրճ խմելու. ա) կնախընտրեք սրճարան գնալ ¬ 3 միավոր, բ) կհրաժարվեք ¬ 1 միավոր, գ) ուրախությամբ կհամաձայնեք ¬ 5 միավոր: 9. Ի՞նչ կանեք, եթե գնումներով գայթակղվելով, ծախսել եք վերջին լուման և տրանսպորտի փող չունեք. ա) տուն կհասնեք ոտքով ¬ 1 միավոր, բ) կգնաք տրանսպորտով ու կծլկեք` առանց վճարելու ¬ 5 միավոր, գ) կփորձեք անծանոթ անցորդներից փոխադրավարձ խնդրել ¬ 3 միավոր: 10. Քնելուց ի՞նչ եք հագնում. ա) գիշերաշապիկ ¬ 3 միավոր, բ) պիժամա ¬ 1 միավոր, գ) քնում եք մերկ ¬ 5 միավոր: ՀԱՇՎԵՆՔ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ. Մինչև 21 միավոր. Դուք գործնական եք, սկզբունքային, հիմար քայլեր չեք անում, կյանքին սթափ եք վերաբերվում: Իհարկե, շատ լավ է, բայց… կյանքը Ձեզ համար ձանձրալի է. Ձեզ համար չկան հետաքրքիր անակնկալներ: Փորձեք փոքր¬ինչ բազմազան դարձնել Ձեր կյանքը. ավելի հաճախ փոքրիկ տոներ կազմակերպեք, թատրոն այցելեք, հանդիպեք այն ընկերներին, որոնց վաղուց չեք տեսել… 21-38 միավոր. Դուք երբեք գլխակորույս չեք լինում, և Ձեզ գայթակղելը շատ դժվար է: Դուք խելամիտ եք և համառ սկզբունքայնությանը չեք տրվում. գնահատում եք ամուր, հավատարիմ հարաբերությունները: Արտաքուստ շատ խաղաղ ու հանդարտ եք թվում, բայց… 38 և ավելի միավորներ. Ձեզ համար կյանքը խաղ է: Դուք սիրալիր եք, անկեղծ, պոռթկուն. հեշտորեն կարող եք ծայրահեղությունների գիրկն ընկնել: Ձեզ կարելի է, թերևս, միայն մեկ բան մաղթել` ավելի շատ սթափ գնահատելու կարողություն: