Շվարցենեգերը զվարճանում է


Առնին միշտ էլ սուր զգացողությունների սիրահար է եղել: Օրինակ, նրա ծննդյան 50-ամյակին, երբ նա դեռ ամուսնացած էր Մարիա Շրայվերի հետ, ընկերները նրան ոստիկանուհի¬ստրիպտիզ պարուհի են նվիրել: - «Տղաների երեկույթն» անցել է «Տերմինատորի» ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի առանձնատանը: Ներկաները հետո պատմել են, թե Առնին որքան է սքանչացել կենդանի այս նվերով: Ոստիկանական համազգեստով աղջիկը հատուկ հոբելյարի համար մի պար է կատարել, որի ամբողջ ընթացքում Շվարցենեգերը ձեռքերը չի հեռացրել նրա կրծքից և չափազանց գոհունակ տեսք է ունեցել: - Նա գրկում ու համբուրում էր նրան: Ամեն ինչ նրան շատ դուր էր եկել,¬ պատմել է երեկույթին ներկաներից մեկը: Վերջերս բացահայտվել են Տերմինատորի բազմամյա կապը տնային աշխատող Պետտի հետ և արտիստի արտամուսնական 14 տարեկան երեխայի գոյության փաստը: Հենց այդ գաղտնի կապն էլ կնոջ հետ ամուսնալուծվելու պատճառ է դարձել: Տիեզերագնաց կապիկը Իրանի տիեզերային գործակալությունն անցյալ շաբաթ տեղեկացրել է, որ այս ամառ, ազգային տիեզերական ծրագրի շրջանակներում տիեզերք են ուղարկելու կապիկ: Նախկինում իրանցիներն արդեն ուղարկել էին առնետ, կրիա և որդեր: Համաձայն ծրագրի, առաջիկա 10 տարիներին Թեհրանը մտադիր է առաջին տիեզերական թռիչքն իրագործել` տիեզերագնացով: