Գանդիի պատկերը` Մարսի վրա


Իտալացի Մատթեո Լանեոն Մարսի վրա բուսականություն է հայտնաբերել, թունելների մուտքեր, քաղաքների փլատակներ և ձիու պատկերներ է նշմարել: Այդ ամենն, իհարկե, ոչ թե տիեզերական ճամփորդությամբ, այլ համակարգչի միջոցով: Այս անգամ նա տեսել է Մահաթմա Գանդիի հարթաքանդակային պատկերը (տեղեկացրել է TCH.ua¬ն): Մակերևութային այդ հատվածը, որն իտալացին նմանեցրել է XX դարի կեսերի հնդիկ քաղաքական գործչի դիմապատկերին, գտնվում է 33012´29.82,, N, 12055´51.21,,We կոորդինատների շրջանում: Անհավանական տարբեր տեսությունների շատ կողմնակիցներ իսկույն շտապել են հայտարարել, թե դա նշանավոր Գանդիի ձեռակերտ հուշարձանն է (տեղեկացրել է Independent News¬ը): Բայց թե Երկիր մոլորակում կանգնեցված հուշարձանն ինչպե՞ս է պատկերվել այլմոլորակային տարածքում. նրանք այս հարցին չեն անդրադարձել: Իսկ ճանաչված աստղագետների մեծ մասը հակված է կարծել, որ Մարսն ուղղակի, հերթական անգամ, զարմացնում է իր բնապատկերներով: Ինքը` Լանեոն, չի շտապում հայտարարել, թե ականավոր անհատի պատկերն, իբր` այլմոլորակային քանդակագործների ձեռքի աշխատանքն է: Խկ¬ն էլ հիշեցրել է, որ դեռևս 1976 թ. հայտնաբերված Սֆինքսի առեղծվածն անցյալ տարի բացահայտել է ՆԱՍԱ¬ն: Գիտնականներն ապացուցել են, որ մարսեցու այդ դեմքն ընդամենը անսովոր տեսքով ժայռաթումբ է: