Թիրախն Իսրայելն է


Ըստ որոշ տեղեկությունների, «Ալ-Քաիդա»¬ի նոր առաջնորդը որոշել է գլխավոր թիրախ դարձնել Իսրայելը: - Չի բացառվում, որ Ալ¬Քաիդան փոխում է իր գործունեության շեշտադրումները: Իհարկե, այս տեղեկությունները կարող են հնարամիտ ապատեղեկատվություն լինել, բայց եթե հավատանք իր օգնականներից մեկին ուղղված Զավահիրիի գաղտնի նամակին, ապա ժամանակի ընթացքում կազմակերպության գործունեության գլխավոր ասպարեզը պետք է դառնա Մերձավոր Արևելքը: Այս ծրագիրը Զավահիրին քննարկել է վերջին մի քանի տարիներին` Պակիստանում թաքնվելով,¬ գրել է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Իսկ ի՞նչ է պարունակել այդ նամակը: Իրաքում Ալ¬Քաիդայի ղեկավար Աբու Մուսաբ ալ¬Զարքավիին (մինչ վերջինիս զոհվելը` 2006 թ.) ալ¬Զավահիրին նկարագրել է քառափուլ իր ծրագիրը: Առաջին փուլում հարկ էր Իրաքից դուրս մղել ամերիկացիներին, ապա ստեղծել իսլամական խալիֆաթ: Այնուհետև Ալ¬Քաիդան պատրաստվում էր կրոնական ապստամբություններ կազմակերպել արաբական այնպիսի երկրներում, ինչպես օրինակ Սիրիան և Հորդանանն են: Չորրորդ` ավարտական փուլում արդեն վերջնանպատակն է` պատերազմ Իսրայելի դեմ: Մերձավոր Արևելքում ահաբեկչության հարցերով մասնագետ Մատի Ստեյնբերգի կարծիքով` Այման ալ¬Զավահիրին հիմա փորձում է օգտվել արաբական աշխարհի հուզումներից, որոնք անակնկալի են բերել Ալ¬Քաիդային և տեղի են ունենում առանց վերջինիս մասնակցության: Այսուհետ այն հավանաբար կգործի արագ ու վճռական: Արևմտյան հատուկ ծառայությունները ենթադրում են` Զավահիրին տպավորիչ ահաբեկչություն է ծրագրում, որպեսզի վերադարձնի համընդհանուր ուշադրությունն ու գերակայությունը` ահաբեկչական մյուս կազմակերպություններից: Պատահական չէ, որ Ալ¬Քաիդայի առաջնորդ ընտրվելուց օրեր առաջ հրապարակված տեսադիմումում նա Միացյալ Նահանգներին նախազգուշացրել է չուրախանալ Ուսամա բեն Լադենի մահով, որովհետև նա գերեզմանից շարունակելու է սարսափ տարածել: