Ի հեճուկս չկամների


Թեև Հայ Ազգային Կոնգրեսի կայքում որպես Լ. Տեր¬Պետրոսյանի գլխավորած քաղաքական միավորի անդամ 18¬ի փոխարեն արդեն 13 կուսակցության անուն է նշվում, սակայն ՀԱԿ¬ից լռելյայն հեռացածների մեջ ՀԺԿ¬ի անունը չկա և առաջիկայում նույնպես հազիվ թե հայտնվի: Ստեփան Դեմիրճյանը, չնայած խիստ անտարբեր է դարձել քաղաքական անցուդարձի հանդեպ, սակայն մտերիմների շրջանում խոստովանում է, որ ՀԺԿ¬ն Կոնգրեսի շարքերն առաջիկայում հաստատ չի լքելու: Նրան հատկապես զայրացրել և նման սկզբունքային որոշման է մղել հանգամանքը, որ վերջին շրջանում ցանկացած առիթի դեպքում, երբ ՀԱԿ¬ի քայքայման խնդիրն է քննարկվում, առաջինը հենց իր կուսակցության անունն են տալիս: