ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒնՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ՞ Է


ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության մասին ժամանակ առ ժամանակ ակտիվացող խոսակցությունները վերջին օրերին նոր թափ են առել: Այժմ խոսվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը չափազանց մարտականորեն է տրամադրված և կամենում է ազատվել Աղվան Հովսեփյանից: Պատճառներին անդրադարձ ներ եղել են էլեկտրոնային լրատվամիջոցներում, սակայն, որպես նոր ու հիմնական պատճառ է դիտարկվում 2008-ի մարտի 1-ը, որին առնչվող մի շատ դրվագներ այդպես էլ դատախազության կողմից պատշաճ ուշադրության չեն արժանացել: Ըստ տեղեկությունների` Նախագահը կամենում է ընդդիմությանը տրված խոստումը կատարել և մինչև վերջ բացահայտել մարտի 1-ի դեպքերը: