ՀԱՆՈՒՆ ՀԱՐԱԶԱՏ ԵՂԲՈՐ


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մտահոգությունն ու անդուլ ջանքերը` «Նաիրիտի» վերականգնման, այստեղ ներդրումային նոր միջոցների ձևավորման հարցում, պարզվում է, այնքան էլ «անմեղ» չեն: «Նաիրիտը» պատկանում է Տիգրան Սարգսյանի եղբորը. ահա ինչու է վարչապետը նման «օպերատիվությամբ» Լոնդոնում և այլ տեղերում ներդրողներ փնտրում: Ահա նաև ինչու է ՀՀ ԿԲ նախկին նախագահն ու Միջպետական բանկի նախկին տնօրենը հերքում կառավարության մասնակցությունը «Նաիրիտ»-ի սեփականաշնորհման գործընթացներում: Պարզվում է, որ այսօրվա վարչապետն է պետության հաշվին բարեգործություն արել հարազատ եղբորը, իսկ հիմա էլ, օգտագործելով իր պաշտոնական դիրքը` կամենում է փրկել եղբոր սեփականությունը...