ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է


Քաղաքապետարանի իրազեկ աղբյուրները պնդում են, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանը մերժել է «Օրինաց երկիր» խմբակցության մի շարք անդամների օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է սուպերմարկետների ցանցի նվազեցմանը: Մեզ տեղեկացրեցին, որ այս հարցում քաղաքապետի և վարչապետի կարծիքները համընկնում են, վարչապետը ևս դեմ է արտահայտվել նման օրինագծին: Ոմանք պնդում են, որ կառավարության և քաղաքապետարանի վրա ազդել են մի շարք սուպերմարկետատերեր, որոնք օրինագծի գոյությամբ` կարող են կորցնել իրենց գերշահույթները: Իսկ բոլորին է հայտնի, որ հենց սուպերմարկետներում են ստանում գերշահույթներ` զարկ տալով ստվերային գործունեությանը...