ՍԵՎԱՆԱ  ԼՃԻ ՋՈՒՐԸ` ՀՕԳՈՒՏ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ


 

Կառավարությունը որոշում է կայացրել` Սևանա լճից 150 մլն խորանարդ մետրի փոխարեն բաց թողնել 320 մլն խորանարդ մետր ջուր: Ըստ Կառավարությանն առընթեր ջրային պետական տնտեսության պետի` ջրամբարները ցամաքել են, այդ պատճառով էլ ստիպված են Սևանից ավելի մեծ չափաքանակով ջուր բաց թողնել: Իսկ ահա եղանակագետները պնդում են, ու բոլորս էլ ականատես ենք, որ Հայաստանում չափազանց շատ են եղել տեղումները, ջրամբարները բնավ էլ չեն ցամաքել, դրանցում առկա ջրային պաշարները բավարար են հողատարածքների ոռոգման համար: Ուրեմն, ինչո՞ւ են մսխվում Սևանի ջրերը:

Մեզ հաջողվեց պարզել, որ Սևանից մեծ քանակությամբ ջուր բաց թողնելը պայմանավորված է ափամերձ շրջաններում գտնվող բազմաթիվ օբյեկտներով, որոնց սեփականատերերն, իհարկե, «պատահական» մարդիկ չեն: Սևանի մակարդակի բարձրացման հետևանքով նրանք ստիպված պիտի ապամոնտաժեն իրենց օբյեկտները: Բայց կառավարությունը որոշել է պահպանել նրանց ունեցվածքն ու դատարկել Սևանը… Ահա թե ինչու ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը դուրս եկավ Սևանի խնդիրներով զբաղվող պետական հանձնաժողովից…