ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՐՎԵԼ ԵՆ


 

Ըստ շրջանառվող լուրերի, չափազանց սրված են Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի և Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարաբերությունները: Մարզպետը որոշել է սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում չսատարել Վարդան Ղուկասյանին` փոխարենը ջանք չխնայելով, որ Բալասանյան Սամվելը դառնա Գյումրու քաղաքապետ: Հենց այս հանգամանքն էլ անհանգստացրել է Վարդան Ղուկասյանին, ով հիմա ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա պահպանել իր դիրքերն ու նորից առաջադրվելով` հաղթանակ տոնել:

Ըստ որոշ լուրերի` պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Բալասանյանի քաղաքապետ դառնալու դեպքում` պատգամավորի թափուր տեղի համար կառաջադրվի ու կհաղթի Արման Սահակյանը: Գյումրիում նաև լուրեր են շրջանառվում, որ հիմա ստեղծվել է հակաղուկասյանական խումբ, որը պատրաստվում է ընտրարշավում հանդես գալ նրան քննադատող ելույթներով: