ՄՌԱՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԸ ԵՎՍ


 

Փառավոր ավանդույթներ ունեցող Ա. Մռավյանի անվան դպրոցը տվեց իր վերջին շրջանավարտներն ու փակեց իր գոյության վերջին էջը:…

Վերջին տարիներին դպրոցը բացարձակապես մատնվել էր անուշադրության, կառավարությունը ջանքեր չէր գործադրում դպրոցի վերաշինման, այն կրթական համընդհանուր քաղաքականության մեջ ներգրավելու համար: Եվ, պարզվում է, սա միտումնավոր վերաբերմունք էր, որովհետև արդեն իսկ առկա է կառավարության որոշումը. «ՀՀ կառավարության 10 մայիսի 2012 թվականի N 601Ա որոշմամբ` Երևան քաղաքի Զաքյան թիվ 2 հասցեում գտնվող կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետական կառավարչական հիմնարկի տնօրենության` 14.919.000 դրամ հաշվեկշռային արժեքով ու 32.613 քմ ընդհանուր մակերեսով շենքը ամբողջությամբ հետ վերցնել օգտագործողից և ամրացնել «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին»:

Սա նշանակում է, որ կառավարությունը վաղուց ի վեր նպատակ էր հետապնդել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այս շինությունը հանձնել Արդարադատության նախարարությանը` լուծարելով դպրոցը… Գիտենք, որ Արդարադատության նախարարության համար նոր շենք կառուցելու համար տրամադրված է նախկին «Սևան» հյուրանոցի, նախկին Արդարադատության և դարձյալ նախկին Բարձրագույն կրթության նախարարությունների տարածքը, ուր նաև պետք է տեղակայվեն Սփյուռքի, Արտաքին գործերի նախարարությունները: Նշանակում է, այդ ահռելի տարածքները քիչ են եղել և հիմա դպրոցի շենքը ևս հատկացվում է արդարադատությանը: Թե ինչ ենք անելու այսքան ընդարձակ նախարարությունները` չգիտենք, բայց ահա մայրաքաղաքում շինություններ չեն գտնվում` երաժշտական գրադարանի, մշակութային ու գիտական նշանակության այլ կազմակերպությունների համար…