Մեդուզաները գրոհում են


Մերձմոսկովյան արհեստական մի լճում մեդուզաներ են հայտնվել: Առաջինն այդ անծանոթ «եկվորներին» նկատել է Մոսկվայի մարզի Լենինյան շրջանի Սպասսկի գյուղի մի բնակչուհի և բանկայով տուն բերել: Երևույթը ոչ միայն զարմացրել, այլ նաև անհանգստացրել է նրա ծնողներին ու հարևաններին: Նրանց անհանգստությունը փարատել է Սևերցովի անվան կենդանիների կազմաբանական և շրջակա միջավայրի հետ հարաբերության ինստիտուտի փոխտնօրեն Յու. Դղեբուաձեն. - Արտառոց ոչինչ չկա: Բնության մեջ գոյություն ունեն քաղցրահամ ջրերում ապրող մեդուզաներ: Դրանք տարածված են Հարավ-Արևելյան Ասիայում, բայց 5 տարի առաջ հայտնվեցին նաև Վոլգայի ավազանում` անհնար է հասկանալ, թե ինչպես: Սակայն հաշվի առնելով, որ Մոսկվա գետը թափվում է Վոլգայի ավազան, այստեղից նրանք կարող են մերձմոսկովյան լճակներ ներթափանցել: Այլ մասնագետներ դա բացատրում են վերջին 20-30 տարվա ավելի մեղմ ձմեռներով, ինչը և կարող էր նպաստել ջրամբարներում բուսաճական ակտիվացմանը: Դրա արդյունքում էլ զարգանում են միաբջիջ ջրիմուռներն ու անողնաշարավորները, որոնք ձկների հիմնական սնունդն են: Սպանություն և ինքնասպանություն` խանդից Թեննեսի նահանգի Նէշվիլ քաղաքի ոստիկանության տեղեկացմամբ` «Թեննեսի Թայթենս» թիմի ռմբարկու, ճանաչված ֆուտբոլիստ Սթիվ Մաքնեյրն օրեր առաջ սպանվել է իր իսկ տանը: Նրա կողքին հայտնաբերվել է նաև սպանված մի աղջիկ: Ոստիկանները պարզել են, որ մարդասպանը հենց նույն աղջիկն է` իրանուհի Սեյնել Քազեմին` ֆուտբոլիստի սիրուհին: Նա կրակել է քնած Սթիվի ձախ քունքին, ապա 3 ստուգող փամփուշտ արձակել գլխին: Հետո նստել է անշնչացած մարմնի կողքին և ինքն իրեն էլ կրակել: Նախնական վարկածով` սպանության պատճառը ֆինանսական բարդություններն են ու խանդը: «Թեննեսի»-ի կազմում Սթիվը հանդես է եկել 7 խաղաշրջան 2007 թվականից: Իսկ խաղադաշտից դուրս նա ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ` օգնելով աղքատ ընտանիքների երեխաներին: