Թագավորը փրկեց


Թայլանդի թագավոր Բհումիբոլու Ադուլյադեջուն ներում է շնորհել Ուկրաինայի քաղաքացուհի Վիկտորյա Մամոնտովային: Վերջինս ձերբակալվել է 2000 թ.` վաճառքի նպատակով հերոին պահելու մեղադրանքով: 2001 թ. Մամոնտովան դատապարտվել է մահապատժի: Ուկրաինական կողմին, սակայն, հաջողվել է հասնել դատավճռի մեղմացման. մահապատիժը փոխարինվել է 33 տարի և 4 ամիս բանտային կալանքով: Իսկ վերջին համաներման արդյունքում 5 տարի և 5 ամսով կրճատվել է նաև այդ ժամկետը: