ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ. Հայաստանի մարքսիստական կուսակցության գլխավոր քարտուղար, բժիշկ «Քաղաքականությունը ևս շոու է» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Խղճի մարդասիրության հոգեբանական անջրպետի հաղթահարումը: Իմ թե° քաղաքական, թե° աշխատանքային կարիերայում միշտ տուժել եմ չափից ավելի` ինքնազո հողության աստիճան մարդկանց նվիրված լինելու պատճառով: Գերադասում եմ ավելի շատ ուրիշների հոգսերով տարվել, քան` իմ անձնական խնդիրներով: Այնպես որ, խիղճը եղել և մնում է աքիլլեսյան գարշապարս£ Մանավանդ քաղաքականության մեջ խիղճը ոչ մի բանի պետք չէ, բայց դաստիարակվել եմ այնպես, որ մարդասիրությունն ինձ համար եղել և մնում է առաջին գրավականը, կեցության ելակետը£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Կյանքը Աստծո պարգևն է մեզ, և այն երբեք հնարավորություն չի ընձեռում ազգությունդ փոխել£ Ի վերուստ տրված գենետիկ կոդը չես փոխի£ Բայց… այսօրվա քաղաքակրթության բուռն հորձանուտում, երբ խառնամուսնությունների միջոցով ազգերի ձուլման գործընթաց է գնում, մեր երիտասարդներին խորհուրդ եմ տալիս գենետիկ համադրում ավելի շատ ռուսների հետ կատարել£ Իմ ողջ հոգեկերտվածքով ես ինտերնացիոնալիստ եմ, բայց աշխարհի բոլոր ազգերից ավելի շատ համակրում եմ ռուս ժողովրդին£ Մեր ամբողջ քաղաքակրթության վերածննդի պատմությունը կապված է Ռուսիո պատմության հետ£ Ոչ թե կույր մոլեռանդությունից է, որ ռուսասեր եմ, այլ պատմութ յունն է իմ մեջ սերմանել նրա նկատմամբ համակրանք£ Ռուսները բոլոր ազգերից տարբերվում են նրանով, որ որքան էլ հզոր լինեին, երբեք նվաճող չեն եղել£ Իսկ մեր պատմական կորուստները, որոնք իբր թե ռուսական անտարբերության արդյունքն էին, կարծում եմ, պայմանավորված են մեր անհեռատես, տկարամիտ դիվանագիտությամբ£ Մենք Եվրոպայից շատ բաներ ունենք սովորելու, սակայն, ներկա և ապագա սերունդներին ուզում եմ հիշեցնել, որ միշտ եվրոպական պետությունների մեղքով է հայկական քաղաքակրթությունը ժամանակ առ ժամանակ անկումներ ունեցել£ Հատկապես Գերմանիայի և անգլոսաքսոնական ցեղերի£ Այսուհանդերձ պետք է նշեմ նաև, որ որպես բժիշկ լավ եմ պատկերացնում զտարյունության կարևորությունը, և միշտ ասել եմ` մեզ համար ամենագլխավորը զտարյուն արիացի լինելն է£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Ես կյանքում պաշտոնամոլ չեմ եղել. իմ հոգեկան աշխարհը կազմավորող մանկավարժական-դաստիարակչական մամլիչ մեքենան այդպես էլ ինձ թույլ չտվեց կարիերիստ ձևավորվել£ Պաշտոնների նկատմամբ ներքին ատելություն եմ ունեցել, չեմ սիրել աթոռավոր մարդկանց£ Միշտ աշխատել եմ հեղինակությունս առանց պաշտոնական դիրքի ձևավորել£ Բայց որպես գաղտնիք կարող եմ ասել, որ վերջին 20 տարիներին քաղաքականությամբ զբաղվելու ընթացքում ինձանում մի դոմինանտ միտք է ձևավորվել, որն ես առայսօր չեմ կարողացել մատուցել հասարակությանը` բարոյական սկզբունքներից ելնելով£ Բանն այն է, որ երբ շրջապատի քաղգործիչներին եմ տեսնում, գաղափարական առումով չեմ գտնում ինձ հավասար մեկին£ Եվ ներքուստ, գաղտագողի ձևավորվում է մի նպատակասլացություն դեպի գահը£ Ի՞նչն է իմ մեջ «ներարկել» այդ անհաղթահարելի հավակնությունը` այդպես էլ չեմ կարողանում հասկանալ£ Հատկապես այս երկու տարիներին ուղղակի դարձել եմ այդ ամբիցիայի գերին£ Միգուցե ժամանակի դաջվա՞ծքն է այդ անսանձելի հավակնությունը, կամ ազգի նկատմամբ կուտակած ապրումների ժայթքումը, որ մագնիսի պես ինձ ձգում է դեպի աթոռը£ Սա գաղտնիք է, քանի որ քաղաքական ասպարեզում այս միտքը բարձրաձայնելը անբարոյականություն է£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Խորհրդային Միության կործանումը. հասարակության հետադիմական ձևափոխումը մարդկության պատմության 5000 տարիների մեջ չգրված բան էր£ Նույնիսկ մարքսիզմը այս մասին ոչինչ չի ակնարկում£ Եվ սա գլուխկոտրուկի առարկա է դարձել աշխարհի բոլոր փիլիսոփաների և տնտեսագետների շրջանակներում£ Բարձր զարգացած կացութաձևից անցում ցածրին. սոցիալիստականից` կապիտալիստականին£ Եթե 1917 թ. բոլշևիկները, մի քանի մարդու կուլակաթափ անելով, ունեցվածքը ժողովրդին էին բաժանում, ապա 1990-ականների թավշյա հեղափոխության ժամանակ, ամբողջ ժողովրդին ընչազրկելով, համաժողովրդական ունեցվածքը մի քանի հոգու բաժին դարձավ£ Այս առեղծվածը արտառոց է, և այս ուղղությամբ շատ եմ մտածում£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը£ - Եթե հիշում եք «Երկու աստղ» հեռուստանախագծին մասնակցեցի: Քաղաքական ասպարեզից արվեստի բնագավառ անցնելը զավեշտի հասնող հանդուգն քայլ էր£ Շատերը մտածում էին` Հակոբյանը համարձակություն կունենա՞, արդյոք, արհեստավարժ արտիստների հետ «շոու ռինգ» դուրս գալ£ Այդ քաջության նշաձողը կարճ ժամանակահատվածում հաղթահարվեց£ Հեռուստածրագրում մասնակցությունս ինձ ապացուցեց, որ քաղաքականությունը ևս արվեստից սերող շոու է£ Քաղգործիչներին անհրաժեշտ քաղաքական արտիստիզմը հենց այդպիսի շոուներում է ձևավորվում£ Մեծ դասեր քաղեցի այդտեղից` թեկուզև իրավիճակների, միջավայրերի գրոտեսկային կտրուկ փոփոխութ յուններից£ Այնպես որ, զավեշտականը այստեղ վերածվեց քաղաքական փիլիսոփայության, և այս յուրօրինակ երկկենցաղությունը մեծ փորձություն էր ջղերիս համար£ - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ£ - Մանկությունից պահպանված շատ հիշողություններ ունեմ, որոնց այսօր սիրով և խորին ակնածանքով եմ անդրադառնում£ Բայց ամենամեծ հուշը սովետահայ դպրոցն է. այն ինձ դարձրեց հայրենասեր, ինտերնացիոնալիստ£ Սովետահայ դպրոցն էր, որ ինձ տվեց բարձր գիտելիքներ, մանկավարժական կատարյալ, ուրույն մեթոդաբանությամբ քարոզեց սերը գրքի, գիտելիքների նկատմամբ£ Այդ գիտելիքներն ինձ հնարավորություն են ընձեռել ինքնուրույն խորանալ տարբեր բնագավառներում` լինի դա տնտեսագի տություն, թե քաղաքագիտություն£ Այսօրվա կրթահամակարգը` դպրոցների ու բուհերի որակական մակարդակը, պարզապես ողբերգություն է£ Մի քանի բառերով եթե ձևակերպեմ` ամենամեծ հուշն այն է, որ ես արել եմ ՍՍՀՄ¬ում£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ