Քոթակ` խոսնակի ընդունարանում


Տարածաշրջանների կուսակցության և Լիտվինի բլոկի անդամ պատգամավորները հենց Բարձրագույն ռադայի խոսնակի ընդունարանն էին ընտրել` գզվռտոցի վայր (հաղորդել է ԼվՑպՐՒՈՍր-ը): Ծեծկռտուքի սիրահարների համար երևի դժվար չէ պատկերացնել, թե ինչպես է ԲՅուՏ (Յու. Տիմոշենկոյի բլոկ) խմբակցության ներկայացուցիչ Անդրեյ Կոժեմյակինը փորձել ուժով բացել խորհրդարանի նախագահ Վլ. Լիտվինի ընդունարանի դուռը, որը հակառակ կողմից, նույնպես ուժով, պաշտպանում էին Տարածաշրջանների կուսակցության ազգընտիրները: Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, արտահերթ նիստից առաջ, անցյալ հինգշաբթի ԲՅուՏ և ՏԿ խմբակցությունները միաժամանակ սկսել են շրջափակել ամբիոնը: Ավելին, ՏԿ 20 պատգամավորներ էլ նույն պահին շրջափակել են խոսնակ Լիտվինի աշխատասենյակի մուտքը, որպեսզի նրան թույլ չտան դուրս գալ: ԲՅուՏ-ը հայտարարել է, որ իրենց այդ քայլը նախազգուշացման նպատակ ուներ, որպեսզի խոչընդոտեին ՏԿ-ին` տապալելու խորհրդարանի աշխատանքը: