«Քնքուշ ազդեցիկություն» տիկինը


Պարզվում է` այս տարի ծննդյան 55-ամյակ են տոնում քաղաքական շատ առաջնորդներ. և ոչ միայն երկրում: Սխալ չի լինի կարծել, որ 1954 թվականը բեղուն է եղել քաղաքական մտքի առումով: Անցյալ շաբաթավերջին ծննդյան 55-ամյա տարելիցը նշեց նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Պատեհագույն առիթ` շնորհավորանքներից զատ անդրադառնալու նաև համբավահռչակ տիկնոջ քաղաքական կենսագրության առանձին մանրամասների: Ու տարբեր լրատվամիջոցներ, յուրաքանչյուրը` յուրովի, իրենց ունեցած փաստերով, օգտվեցին այդ առիթից: Հետաքրքրական է, օրինակ, որ Մերկելի ծննդյան 55-ամյա տարելիցի օրը Գերմանիայում մեկ այլ հոբելյան էլ էր նշվում` Բեռլինյան պատի անկման 20-ամյակը: Իրադարձություն, որն էլ հենց ֆիզիկական գիտությունների թեկնածու Մերկելին առաջնորդեց դեպ մեծ քաղաքականություն: Իսկ 4 տարի առաջ նա դարձավ իր երկրի պատմության մեջ առաջին կին կանցլերը: Ի դեպ` նրա պաշտոնավարմամբ գերմաներեն լեզուն հարստացավ մի նոր բառով: Ավելի ստույգ` նոր բառադարձմամբ. մինչ այդ գոյություն ուներ միայն կանցլեր բառի արական սեռը` kanzeler, այդուհետ ստեղծվեց kanzelerin-վարչապետուհի բառարտահայտությունը: Միջազգային քաղաքական ասպարեզում նա բացառիկ հեղինակություն է վայելում. 2 անգամ Forbes վարկածով ճանաչվել է ամենաազդեցիկ կին ու ոչ թե «երկաթյա ձեռքով»` ինչպես Մարգրեթ Թետչերը կամ Կոնդոլիզա Ռայսը, այլ իր «քնքուշ ազդեցիկությամբ» New York Times-ից նոր կոչում է ստացել` «Տիկին քնքուշ ազդեցություն»: Գերմանիայում գորովանքով նրան անվանում են «մեր անվեհեր տիկին վարչապետուհին»: Նրա անձնական կյանքից քիչ մանրամասներ են հայտնի, և տիկնոց սակավադեպ անկեղծ հայտարարությունները մամուլում մեծ արձագանք են գտնում: