Էլեկտրաաթոռ` կողակցուհու համար


61-ամյա թոշակառուի այս արարքը, թերևս, ավելի շատ հուսահատության հետևանք էր: 18 տարի համատեղ կյանքից հետո կինը որոշել էր ամուսնալուծվել: Էնդրյու և Մարգարետ Կաստլներին ծանոթներն ու հարևանները օրինակելի զույգ էին համարում. նրանք մշտապես իրար հետ էին զբոսնում և երջանիկ էին թվում: Սակայն տիկին Կաստլն անսպասելիորեն ամուսնալուծության հայց է ներկայացրել` նշելով, թե ամուսինը «շատ բռնակալ» է, և մեկ տարուց ավելի իրենք ապրել են` ինչպես օտարները մեկ հարկի տակ: Կինը նաև պատմել է, որ ամուսինն ավտոտնակում էլեկտրական աթոռ է դրել ու իրեն այնտեղ է հրավիրել` իբր զրուցելու: Մարգարետը սարսափահար է եղել` տեսնելով, թե ինչպես է ամուսինն ինչ¬որ լարեր միացնում իր նստած աթոռին: Նա հրաշքով հասցրել է վեր թռչել` մինչև 230 վոլտը կհասներ իր մարմնին: Մի կերպ դուրս է պրծել և կողքի դռնով փախել: Կնոջը սպանելու անհաջող փորձից հետո Էնդրյուն որոշել է իր գյուտով ինքնասպան լինել: Էլեկտրական աթոռը նրան էլ չի սպանել, և թոշակառուն խոհանոցային դանակով կտրտել է իր երակները: Փորձագետները հաստատել են, որ եթե կինը ժամանակին չկարողանար փախչել, ապա ամուսնու պատրաստած աթոռը հաստա´տ մահաբեր կլիներ նրա համար: