Իսկ երբ կինն է ձգտում սպանել քաղգործիչ-ամուսնուն


Ֆրանսիայի Վալենտոնի խորհրդի անդամ Քրիստիանի վրա, տուն գնալու ճանապարհին թփերի միջից կատվի «հանդերձանքով» մի կին է հարձակվել ու փորձել է նրան սպանել: Քաղաքական գործիչը, մի քանի րոպե մաքառելուց հետո ճանաչել է իր կնոջը… 44-ամյա Լորանս Օնորեն երկար ժամանակ գաղտնի հետևել է ամուսնուն` հարմար մի պահի, հարմար մի վայրում նրան միայնակ «բռնացնելու» համար: Հագնվել է Կին¬կատվի հանդերձով և իսկական որսի ելել: Այդ օրը Քրիստիանն ուշ է դուրս եկել աշխատավայրից. նիստը ձգվել է մինչև մթնելը: Եվ հենց ճանապարհին էլ ընկել է դարանակալած կնոջ ցանցը: Կինը նաև զինված է եղել, բայց մինչ հրազենը գործի կդներ, հայտնվել է ոստիկանությունը և ձերբակալել Լորանսին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել քաղաքական գործչին սպանելու փորձի համար: - Այո, ես ցանկանում էի նրան սպանել և արդեն պատրաստ էի ձգանը քաշել: Բայց նա նայեց ինձ, և իմ սիրտը նվաղեց. ախր ես սիրում եմ նրան,¬ պատմել է կինը: Մինչ քննիչները փորձում են պարզել նրա հարձակման շարժառիթները, նրանց ընտանիքի մտերիմներն ասել են, որ Լորանսն իրեն հաճախ է տարօրինակ դրսևորել: - Նա մշտապես ընկճվածությամբ (դեպրեսիա) և ինքնասպանության հակումներով էր տառապում,¬ պատմել են հարևանները: Հիմա Լորանսին մեկ այլ հանցանք էլ է վերագրվում. 2009 թ. Քրիստիանին թալանել էին և հրդեհել նրա ավտոմեքենան: Տղամարդը մտածել էր, թե դա իր քաղաքական հակառակորդների ձեռքի գործն է: Հիմա արդեն հիմքեր կան մտածելու, որ դա ևս նրա սիրելի կնոջ «չարաճճիություններից» է: Լորանսը խոստովանել է, որ ցանկանում էր սպանել սեփական ամուսնուն: Բայց թե ինչու Կին¬կատվի հանդերձանքով` նա բացատրել չի կարողանում: