ՌՈՒՄԲԸ ՄԱՐՄՆՈՒՄ «Վիրաբուժական» ահաբեկչություն


Ամերիկյան իշխանություններն ահազանգ են հնչեցնում` լավ քողարկված այս ահաբեկչության սպառնալիքի առնչությամբ: Եվ իսկապես, անվտանգության ծառայություն ների համար չափազանց դժվար է լինելու հայտնաբերել մահապարտների մարմինների մեջ փոխպատվաստված պայթուցիկները: Սակայն հենց իրենց` ահաբեկիչների համար ևս դրանք թերի են` լիարժեք արդյունք ապահովել չեն կարող: Մարմնադիր սարքերի պայթյունը չի կարող այնքան հզոր լինել, որպեսզի ինքնաթիռ պայթեցնի` մեկնաբանել են փորձագետները (տեղեկացրել է BFM.RU¬ն): Հակահետախուզական նոր տվյալներ ստանալով, Ամերիկայի տրանսպորտային անվտանգության վարչությունը տեղեկատվություն է հրապարակել` այլ երկրներից ԱՄՆ ժամանող ուղևորների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու հավանականության վերաբերյալ: Նպատակներից մեկն էլ փոխպատվաստ (իմպլանտ)¬ռումբի հայտնաբերումն է: Մասնավորապես ընդգծվում է հնարավոր խուզարկությունների և առավել կատարյալ տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը: Ինչպես նշել է տրանսպորտային կոմիտեի նախագահ Ջոն Միկան` մինչև հիմա գոյություն ունեցող միջոցները հնարավորություն չեն տալիս հայտնաբերել պայթուցիկ իմպլանտները: Ներմարմնային պայթուցիկները բացահայտելու համար ենթամաշկային ռենտգեն է պահանջվում: Իսկ դա նշանակում է ընդունվածից շատ ավելի բարձր ճառագայթահարման չափաբաժին` սովորական իրավիճակներում. Պարզաբանել է տրանսպորտի և ներքին անվտանգության նախկին փոխնախարար Մայքլ Ջեքսոնը: Ալ¬Քաիդայի եմենյան խմբավորումն Արաբական թերակղզում ուղիներ է որոնում` նոր ռումբեր մշակելու, որոնք ներարկվելու են ահաբեկիչի որովայնում, կրծքավանդակում կամ նստատեղին: ԱՄՆ¬ի ավիացիայի դաշնային վարչության նախկին մի աշխատակից մանրամասնել է, որ պայթուցիչը քողարկող մաշկը և մկանային հյուսվածքները չեզոքացնում են դրանց ավերիչ ուժը, և պայթյունը կորցնում է իր հզորությունը: Ալ¬Քաիդայի ահաբեկիչներն առանց այս իմպլանտների էլ նախկինում հաջողեցրել են մոլորեցնել անվտանգության ծառայության սահմանապահ ջոկատներին: 2010¬ին, օրինակ, ուղևորը համակարգչային տպիչում թաքցրած ռումբ է անցկացրել: Կամ` 2009¬ի Ծննդյան տոներին հանցագործը ներքնազգեստի մեջ թաքցրած ռումբով հայտնվել է Ամստերդամ¬Դեյթրոյթ չվերթի ինքնաթիռում: Բարեբախտաբար` երկու դեպքում էլ գրոհայինների ծրագիրը չի իրագործվել: Սակայն դրանց կրկնության վտանգն առկախ է մնում: Առավել ևս` Ալ¬Քաիդայի նոր առաջնոր դը վերստին ահաբեկչության սպառնալիքներ է տեղում: Ուրեմն` ժամանակի պահանջն է` կանխելով բացառել ահաբեկչական պայթեցումները: Ջոնսի հավաստմամբ` Արաբական թերակզղում ալքաիդացիներն օգտվում են վիրաբուժության մեծ փորձ ունեցողների ծառայություններից: Հենց ինքը` Ուսամա բեն Լադենին փոխարինող թիվ 1 ահաբեկիչ Այման ազ¬Զավահիրին, մասնագիտությամբ վիրաբույժ է: Իսկ կրծքավանդակի մեջ C-4 տիպի պայթուցիչ կարելի է տեղադրել բառացիորեն «հյուրանոցային համարում` տեղային անզգայնացում կատարելով»` Կալիֆոռնիայի համալսարանի պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության դպրոցի ղեկավար Տիմոտի Միլլերի խոսքերը մեջբերել է Bloomberg¬ը: