ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՉԻ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ


Շրջանառվող այն լուրերը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոչընդոտել է Ծաղկաձորում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի բիզնեսին, չի համապատասխանում իրականությանը: Օրերս նման հայտարարություն արեց մարզպետը` հավաստելով, որ ինքը Ծաղկաձորում հյուրանոցային համալիր չունի, քանի որ շահավետ չէ այդտեղ մեծ ներդրումներ անելը: Իսկ ինչ վերաբերում է անձնական բիզնեսին, ապա մարզպետն հաստատեց, որ ինքը բիզնես ունի, քանի որ «մեր երկրում ո՞վ կարող է առանց բիզնես ապրել»: Մարզպետի այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, կարող էինք ասել, որ մեր երկրում միայն բիզնես ունեցողներն են ապրում, իսկ մյուսները պարզապես գոյատևում են: