ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է


Մինասի որմնանկարների շուրջ բարձրացված աղմուկը չափազանց նյարդայնացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նյարդայնացրել, սակայն նաև մղել է զերծ մնալ հետագա սկանդալներից և առաջարկել խոհեմ լուծում: Վարչապետը հայտարարել է, որ քաղաքում մնացած որմնանկարներն այլևս դուրս չեն տարվի, դրանցից մեկը կտեղադրվի քաղաքապետարանում, իսկ մյուս երկուսն էլ ձեռք բերելու ցանկություն են հայտնել գյումրեցի գործարարներ: Գյումրեցիների այն հարցին, թե` արդյո՞ք վարչապետը մտադրված չէ քաղաք վերադարձնել արդեն տարված որմնանկարները, Տիգրան Սարգսյանը բազմանշանակ ժպտացել է: