ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԿԴԱՏԵՆ


Տևական ժամանակ շրջանառվող այն լուրերը, թե Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի` շատերը համարում էին լրագրողների երևակայության արդյունք: Ինքը` նախկին մարզպետն էլ, երբեմն հեգնական պատասխաններ էր տալիս` անգամ հերքելով պտտվող լուրերը: Բայց օրերս պարզվեց, որ մարզպետի գործունեության մեջ բացահայտվել են պետական ունեցվածքի յուրացման, ֆինանսական մի շարք չարաշահումների դեպքեր, որոնք էլ առիթ են տվել, որպեսզի նրա նկատմամբ գործ հարուցվի: Խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելը: Լավ չէ, որ նախկին մարզպետներ են կանգնում դատական պատասխանատվության առջև, բայց ինչպես ասում էր ռուս մեծ երգիծաբան Արկադի Ռայկինը` չաղ-չաղ մեծացածներն էլ երբեմն պետք է բանտի շիլա ուտեն: