ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ ԳՆԱՃԸ


Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում աշխատավարձերն աճել են 5, իսկ գները` 8,5 տոկոսով: Մեր երկրում միջին վարձատրության չափը 114 հազար դրամ է կազմում: Ըստ տեղեկությունների` մասնավոր հատվածում այն փոքր¬ինչ բարձր է, սակայն գործատուները մարդկանց հասանելիքի մի մասը վճարում են չգրանցելով` գումարն ամբողջությամբ հարկման չենթարկելու նպատակով: Թեև մեր հասարակությունը մշտապես դժգոհում է աշխատավարձերի ցածր լինելուց, բայց հայ վիճակագիրների պնդմամբ` ԱՊՀ երկրների շարքում Հայաստանում վարձատրությունն ավելի բարձր է, քան Մոլդովայում, Թուրքմենստանում ու Ղրղզստանում: Իսկ ամենաառատաձեռնը Ռուսաստանն է, որտեղ միջին աշխատավարձն արդեն 726 դոլարին համարժեք ռուսական ռուբլու է հասել: