ՀԻՄԱ ԷԼ ՆՈՏԱՐՆԵՐԸ


Հանրապետության մի քանի տասնյակ նոտարներն անուղղակիորեն միացել են փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին` հրաժարվելով ՀԴՄ¬ներ գործածելու պարտադրանքից: Նրանք, իհարկե, չեն նախատեսում կառավարության նիստերի օրերին գործադիրի շենքի բակում բողոքի ակցիաներ կազմակերպել: Բայց թե ինչպե՞ս են իրենց պայքարը «որոշակիացնելու»` իրենք էլ չգիտեն: Ամեն դեպքում նրանց ևս վերջնաժամկետ է տրվել, և մեծ է հավանականությունը, որ Պետեկամուտների կոմիտեն նոտարական գրասենյակների պատերին նույնպես «Այստեղ շահող կտրոն չեն տրամադրել» ցուցանակը փակցնի` նրանց տուգանքի ենթարկելով և առժամանակ գործունեությունը կասեցնելով: Հենց այս հեռանկարն է իրավաբան-կնիքողներին հունից հանել, ու նրանք փորձում են ժամանակ շահել` ևս մի քանի օր երկարաձգելով իրենց անկտրոն դրամառությունը: Հայտարարվում է, թե 50-60 հազար դրամ արժողությամբ մի քանի տասնյակ դրամարկղային մեքենա «սաղացնելու» մոլուցքն է հարկայինին նման որոշման մղել, և Պետեկամուտների կոմիտեն ստվերը վերահսկելու իրական շահագրգռություն ամենևին չունի: Ըստ Երևանում գործող նոտարական գրասանյակներից մեկի ներկայացուցչի` իրենք դեռևս այս տարվա գարնանից են հրաժարվել կանխիկ գործարքներից և արդեն քանի ամիս է` ցանկացած քաղաքացի բոլոր վճարումները բանկերում կամ ամեն քայլափոխի հանդիպող տերմինալների միջոցով է կատարում: Անկախ նրանից` հարկայինը նոտարներին ճնշում է, թե հորդորում, պարզ է, որ այս կառույցների դրամաշրջանառությունը հնարավորինս թափանցիկ դարձնող ավելի լավ միջոց, քան ՀԴՄ¬ն է, հազիվ թե գտնվի: Օրենքի ներկայացուցիչ, որոշ դեպքերում անգամ երաշխավոր համարվող նոտարները գոնե պետք է որ լավ հասկանային այս նրբությու նը: Այլ խնդիր է, որ հսկիչ¬դրամարկղերը կխանգարեն թաքցնել իրական եկամուտները: Ինչ վերաբերում է ՀԴՄ¬ների փոխարեն վճարումների գործառույթը բանկերին փոխանցելուն, ապա դա էլ, թերևս, ինչ¬որ մեկի թաքուն շահախնդրության դրսևորում է: Համենայն դեպս, եթե հարկային¬նոտարներ պայքարում ՊԵԿ¬ը հաղթի, ապա քաղաքացիներն էլ փոքր¬ինչ կշահեն` խուսափելով նոտարական ծառայության դիմաց բանկերին վճարվող մի քանի հարյուր դրամը կորցնելուց: