Խոզերի գլուխներ` մզկիթում


Մահմեդական մշակութային կենտրոնը օրեր առաջ է բացվել Վարշավայում:

Ինչպես գրել է GΖzetΖ WyborczΖ-ն` դեռևս շինարարության ընթացքում այդ մզկիթը հարուցել էր տեղաբնակների զայրույթը և բողոքի ալիք բարձրացրել հակամահմեդական կազմակերպության կողմից: Այդ դժգոհություններն, ակներևաբար, շարունակվում են:

Մշակութային կենտրոնում գործում են գիտական պարապմունքների դահլիճ, հուշանվերների խանութ և մզկիթ: Եվ բացումից գրեթե անմիջապես հետո մի կին խոզերի գլուխներ է նետել շենքի տարածք և ավտոկայանատեղի: Մուգ գույնի ակնոց կրող անծանոթուհու արարքը տեսագրել են սարքերը:

Սա առաջին նմանօրինակ դեպքը չէ Լեհաստանում: Անցյալ տարի իսլամի դեմ պայքարող «Լեհական պաշտպանության լիգա»-ի անդամները մզկիթ էին «առաքել» խոզապուխտի կտորներ: Բայց այդ արարքը մահմեդական համայնքի ոչ թե զայրույթը, այլ` զարմանքն ու ծիծաղն էին հարուցել: Մուսուլմաններին ծիծաղեցրել են նաև խոզերի գլուխները:

- Մենք վկան դարձանք մերձավորի հանդեպ բարության ձևախեղմանը: Վարշավյան մզկիթում լպիրշություն, անհանդուրժողականություն, ինչպես նաև կենդանիների իրավունքների ոտնահարում տեղի ունեցավ: Հարձակման արդյունքում ոչ ոք չզոհվեց: Ճիշտ է, ես կարող էի մեռնել ծիծաղից` տեսնելով այդ հերոսական կնոջը ակցիայի ժամանակ,- գրել է «Լեհական իսլամ» ընկերակցության ղեկավարներից մեկը:

Այս տարեսկզբին նույնատիպ արարքներ էին արձանագրվել նաև Ֆրանսիայում (գրել է bigΗir.net-ը):