Մի թղթադրամ էլ` կնոջ պատկերով


- Կինը պետք է ունենա իր սեփական թղթադրամը,- ասել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը:

Նա, իհարկե, նկատի չունի կնոջ դրամապանակի պարունակությունը կամ նրա ֆինանսական անկախությունը: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ թեկնածուն պաշտպանում է 20 դոլարանոց թղթադրամի վրա կնոջ դիմանկար տեղադրելու մտահղացումը:

Հավակնոտ, բայց նաև համեստ է տիկին Քլինթոնի այս ցանկությունը. Արևմտյան չափանիշներով նա կարող է նույնիսկ որպես սեռահավասարության պահանջ ներկայացնել: 20 դոլարանոցը մանր թղթադրամներից ամենախոշորն է, խոշորներից` ամենամանրը: Օրինակ, նա կարող էր առաջարկել, դիցուք, 30 կամ 200 դրամանոց նոր արժույթ ունենալ` կանացի դիմապատկերով:

Ի դեպ, Հիլարին չի ասում, թե հատկապես ո՞ւմ դիմանկարը կկամենար տեսնել Նահանգներում ամենատարածված 20-անոցի վրա (տեղեկացրել է REN.TV-ն): Հավանաբար ամենաճանաչված քաղգործչուհու կամ երկրի առաջին կին նախագահի, որոնցից երկուսի տիտղոսներին էլ հավակնում է ինքը: