Վտանգված են եգիպտական բուրգերն ու Սֆինքսը


«Կուռքերի» կործանումն իսլամիստներն իրենց կրոնական պարտքն են համարում, և «Իսլամական պետությունը» մտադիր է ոչնչացնել բուրգերն ու Սֆինքսով արձանը:

Ահաբեկչական «ԻՊ» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարել է, որ ծրագրում են ոչնչացնել Եգիպտոսի բուրգերն ու Սֆինքսի վեհակերտ արձանը: Նրա կարծիքով` պատմական հուշարձանների ոչնչացումը «կրոնական պարտք» է, և ոչ մի «օբյեկտ» չպետք է պաշտամունքի առարկա դառնա (տեղեկացրել է լեհական RzeczΘosΘolite շաբաթաթերթը):

Եգիպտոսում ԻՊ հետագա գործողությունների մասին արտահայտվել է նաև Մեծ Բրիտանիայում բնակվող արմատական իսլամիստ Անեմ Հոուդարին: Նա հավաստիացրել է, որ, երբ Եգիպտոսն անցնի «Իսլամական պետության» իշխանության ներքո, այնտեղ կկազմավորվի խալիֆաթ ու չեն լինի բուրգեր, Սֆինքս և կռապաշտներ:

Եգիպտոսի նախագահը երկրի ուժայիններին հրահանգել է զինված գործողություններ ծավալել ԻՊ-ի և պաղեստինյան «Համաս» ահաբեկչական կառավարության դեմ: Իսկ ԻՊ գրոհայինները շարունակում են ոչնչացնել իրենց հսկողության տակ անցած տարածքներում առկա հինավուրց հուշարձանները (տեղեկացրել է BigΗir.net-ը):

Բայց «կուռքերի» դեմ պայքարողները մեծ գումարներ են աշխատում իրենց իսկ ավիրած գրավյալ տարածքների պատմամշակութային արժեքներից` դրանք վաճառելով որպես արժեքավոր անտիկվարիատ: