«Բուշի ուղեղը» լքում է Սպիտակ տունը


Ինչպես տեղեկացնում են Արևմտյան ԶԼՄ¬ները, Սպիտակ տնից մինչև այս ամսի վերջը կհեռանա 2000-2004 թթ. ընտրություններում Բուշի հաղթանակների ճարտարապետ, ինչպես նաև ԱՄՆ նախագահի թիմի «ուղեղ» Կառլ Ռոուվը£ Պնդողներ կան, որ առանձնապես չափազանցված չէ որոշ լրատվամիջոցների հեգնանքը, թե հիմա Բուշը մնացել է առանց «ուղեղի»£ Ռոուվը Բուշի նախնական մերձավոր շրջանակի վերջին ներկայացուցիչն է Սպիտակ տանը և մինչ օրս նա է դեմոկրատներին նողկանք և վախ ներշնչել£ - Ժամանակը եկել է,¬ ասում է նա£¬ Ես շնորհակալ եմ ճակատագրից, որ պատմական իրադարձությունների ականատեսն եմ եղել£ Այդպիսի երջանկություն և նման պատիվ կյանքում մեկ անգամ է տրվում£ Ռոուվը հավելել է նաև, որ Սպիտակ տանն աշխատելու 76 ամիսների ընթացքում իր ընտանիքը որոշակի զոհողություններ է հանդուրժել£ Բուշն ինքը Ռոուվին անվանում է «փոքրիկ հանճար» և չի հերքում, որ շատ հարաբերություններում հենց նա է ստեղծել կաթոլիկ քրիստոնյայի, պահպանողականի և կտրուկության հասնող ուղիղ խոսողի իր հասարակական իմիջը£ Ռոուվը թերևս չէր հեռանա, եթե 2009¬ին Բուշը վայր չդներ իր լիազորությունները£ Եվ «ուղեղի» հեռացումը հուշում է, որ ներքաղաքական արենայում Բուշն իսկապես վաստակել է «կաղացող բադի» վարկանիշ£ Հատկանշական է, որ «փոքրիկ հանճար» Կառլը ամերիկյան քաղաքականության մեջ ճանաչված է որպես ամենազգուշավոր և հաջողակ ղեկավար£ Նա երբեք չի ընկրկել դժվարություն ների առջև և միշտ ձգտել է ընդարձակել Հանրապետականների մեծամասնության բազան£ Սակայն նրա համար մեծ էր հատուկ դատախազ Պատրիկ Ֆիտցջերալդի կատարած հետաքննութ յունը` տեղեկատվության արտահոսքի մասին գործով£ Եվ դատախազը քիչ էր մնում մեղադրեր Ռոուվին կեղծ վկայության ու արդարադատության համար խոչընդոտ ստեղծելու մեջ£ Ռոուվը ստիպված էր դիմել Բուշի միջամտությանը… Der Standard¬ը, օրինակ, նաև նշում է, որ Ռոուվը խճճված է բավական մեծ թվով խարդախությունների մեջ և ծանր հոգս է դարձել իր շեֆի համար£ Եվ որպեսզի կանխի այս առիթով խորհրդարանականների ճնշումները` Բուշը նախընտրեց հրաժեշտ տալ Ռոուվին£