Ինչպես են շնորհավորել գերաստղին


Իր 49-րդ ծննդյան օրը Մադոննան որոշել էր գնչուական ոճով նշել: Իսկ գնչուներին պատվիրել էր… Ռուսաստանից: "Мадонна, Мадонна, Мадонна… Пей до дна! Пей до дна!" Հնչում էր գնչուական մեծարանքը: Երգում էին Կոլպակովների եռյակը և Rada Nik դուետը` փոփ-արքայադստեր Մադոննայի և նրա ամուսին Գ. Ռիչիի լոնդոնյան կալվածքում: Տարեդարձի հանդիսությունը համեստ էր` առանց աստղային խմբերի, ընտանիքի և մտերիմների նեղ շրջանակում: Եվ նախապես Մադոննան բոլորին նախազգուշացրել էր` ներկայանալ միայն գնչուական հագուստով: Երեկույթի սրահը նույնպես զարդարել էին գնչուական ոճով. վառ գորգերով պատված ոչ մեծ բեմահարթակին կանգնած էր ոսկե ակներով գնչուական իսկական ծածկասայլը, իսկ ամբողջ բակի երկայնքով վառվող մոմեր էին, ջահեր ու խարույկներ: Ի դեպ, արդեն մի քանի տարի է, որ Մադոննան խելահեղորեն սիրում է գնչուական երգեր ու ձիեր: Իր շոուում նույնիսկ ձիեր են ընդգրկված, և հնչում է Ալեքսանդր Կոլպակովի կիթառը: Իսկ այս երաժշտի հետ նա ծանոթ է շատ վաղուց: Ահա թե ինչու երգչուհին ոչ մի պահ չտատանվեց հրավիրել այս երաժշտին, որը երաժշտական եռյակ է կազմել Լյուդմիլա դստեր և քեռորդու` Վադիմի հետ: Հենց ինքն էլ ընտրել է նաև Rada Nik երկյակին: Ռուսաստանցի իր հյուրերին Մադոննան ընդունել էր բարեկամի ջերմությամբ և, անգլիական թեյով հյուրասիրելուց հետո, ուղեկցել է ախոռ` պարծենալու իր ձիերով: Մադոննայի մոտ հյուրերը զվարճացան մինչ առավոտ: Շուտով համատեղ ծրագրի վրա աշխատանքներն սկսող եռյակն ու դուետը Լոնդոնում այնպես ոգևորեցին, որ Մադոննան ու ամուսինը մի քանի անգամ երգեցին ու պարեցին «Կալինկա-մալինկա»: Գերաստղի համար հաճելի անակնկալ էր, երբ երեկույթի կեսերին ռուսական ավանդույթով գնչուները «գլուխները քաշեցին» կոկտեյլը և, մոտենալով Մադոննային, երգեցին " Мадонна, Мадонна, Мадонна… Пей до дна! Пей до дна!" …Ծննդյան հաջորդ օրը հոբելյարը խոստացավ գնչուներին նորից հրավիրել. «Նրանց հետ, հաստատ, չես տխրի»: Նվիրվում է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ Անկախության 60 - ամյակին