ՄԻ՞ԹԵ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է


Արարատի մարզպետ գեներալ Էդիկ Բարսեղյանը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կարող է անսպասելիորեն բացահայտել Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի շատ ապօրինություններ, եթե վերջինս չենթարկվի մարզպետին ու չկատարի նրա հրահանգները:

Քաղաքապետն էլ, անշուշտ, ունի «թույլ կողմեր», որոնք կարող են նրա պաշտոնանկության պատճառ դառնալ: Ըստ մարզպետի, քաղաքապետի ունեցած վատ վարկանիշն է պատճառը, որ այս քաղաքում ընտրություններում հաղթել են ԲՀԿ-ականները, չնայած շատերն էին համոզված, որ արարատցիները ձայն էին տալու Հանրապետականին: Բայց վատ աշխատանքից զատ, ըստ մեր ունեցած տեղեկությունների` մարզպետը քաղաքապետին հիշեցրել է նաև ինչ-որ առեղծվածային 200 հազար դոլարի մասին: Թե այդ ինչ գումար է և ինչի համար պիտի ծախսվեր` չգիտենք, բայց գիտենք, որ այդ գումարը «փոշիացրել» է քաղաքապետը: Ուրեմն սպասենք, որ շուտով Բարսեղյանը բացահայտի քաղաքապետի «մութ գործերը»: