Սպառնալիքների թատերաբեմ


 

Պատերազմներն ավելի հաճախ նվաճողական են` ուրիշինը խլելու, ուրիշներին հպատակեցնելու նպատակով: Եվ որպես կանոն` դրանք ատելություն են ծնում, ոչնչացնելու մոլուցք` թե´ նախահարձակ, թե´ դիմակայող կողմերի համար: Սիրիական պատերազմն էլ բացառություն չէ: Ու մինչ ավերվում է բարեկեցիկ պետությունը, և օրավուր թափանցիկ է դառնում Իրանի դեմ կուտակվող դավը, արդեն սպառնալիքներ են հնչում պատերազմ սանձազերծողների, հրահրողների հասցեին:

Լիբանանի շիաների «Հըզբոլլա» շարժումը «խոստացել» է հրթիռակոծել Իսրայելի տարածքը` եթե վերջինս հարվածի Իրանին:

- Պաղեստինյան բռնազավթված տարածքներում միլիոնավոր սիոնիստների կյանքը մենք կարող ենք իսկական դժոխքի վերածել,- շարժման առաջնորդ Հասան Նազրալայի հայտարարութ յունը մեջբերել է «Ռոյթեր» գործակալությունը:

Անցյալ շաբաթավերջին տարածված այս հայտարարությունն արձագանքն է բազմաթիվ այն հրապարակումների, որոնք պնդում են, որ արդեն աշնանը Իսրայելը սեփական նախաձեռնութ յամբ կարող է գրոհել ընդդեմ Իրանի: Նպատակն իբր նրա միջուկային ծրագիրն արգելակելն է:

Ինչպես հայտնի է` արդեն տևական ժամանակ արևտմյան մի շարք պետություններ կասկածներ ունեն, թե Իրանը միջուկային զենք է մշակում: Պաշտոնական Թեհրանը, սակայն, շարունա կում է հերքել այդ մեղադրանքները` հավաստիացնելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջը բավարարելու նպատակն է հետապնդում:

Նազրալայի հայտարարությունից առաջ Իսրայելի թիկունքի պաշտպանության նախարարը բարձրաձայնել էր, որ իր երկիրը լիովին պատրաստ է Իրանի հետ պատերազմի` չնայած դրա անհրաժեշտությունը դեռ պետք է գնահատել:

Սպառնալիքների այս «թատերաբեմում» ամենատպավորիչն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ինքնավստահ արտահայտություններից մեկն է: Ալ-Քուդս տոնի` պաղեստինցիների հետ համերաշխության օրվա կապակցությամբ հնչեցրած իր խոսքում նա խոստացել է «Մերձավոր Արևելք ստեղծել` առանց իսրայելցիների»: Նման ինքնավստահությունը հատուկ է միայն կայացած, հզոր տերության առաջնորդին: