Մեկդարյա «արտաքսում»


 

Իշխանություններն ի վերջո իրավունք ունե՞ն իրենց ղեկավարած երկիրը, կամ քաղաքը զերծ պահել այլասերումից: Պարզվում է` ցանկության դեպքում իրավունք էլ ունեն: Ահավասիկ, Մոսկվայի քաղաքային դատարանը երկրորդ անգամ օրինական է ճանաչել այն արգելանքը, որի դեմ բողոքում ու բողոքարկում են սեռական փոքրամասնությունները: Իսկ նշյալ որոշմամբ օրինականացվում է այն նախագիծը, որը 100 տարով արգելում է մոսկովյան գեյ-շքերթները:

Բայց պարզվում է, որ այդ շքերթներն օդ ու ջրի պես և իրենց սեռակիցների հետ շնանալու չափ անհրաժեշտ են համասեռամոլներին: Սրանք ուզում են իրենց ոչ ավանդական կողմնորոշում ների մասին նաև ծնծղաներ հնչեցնել:

Մոսկովյան գեյ-շքերթների կազմակերպիչ (հատուկ կազմակերպի˜չ էլ ունեն) Նիկոլայ Ալեքսեևը վճռաբեկ բողոք էր ներկայացրել` գործը քննության հանձնելու Մոսքաղդատարանի նախագահությանը: Դատարանը մերժել է այդ բողոքը:

Փաստորեն` այս տարվա մարտ ամսից մինչև 2112 թ. մայիսը առողջ մոսկվաբնակներն ու մայրաքաղաքի հյուրերը չեն մռայլվի գեյ-թամաշաներից: