ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է


 

- Իշխանության կողմից ղեկավարվող մամուլը շարունակում է անձնավորել ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի պայքարը: Օրերս որոշ լրատվամիջոցներում տեղ գտան հրապարակումներ, որով փորձ էր արվում հակամարտություն ստեղծել Տիգրան Կարապետյանի և Ռուբեն Հայրապետյանի միջև:

Մինչդեռ դա արհեստական է, քանի որ Տիգրան Կարապետյանի կողմից որևէ  անձնավորված քայլ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ չկա և չի կարող լինել: Մինչդեռ բոլորին է հայտնի, որ Տիգրան Կարապետյանը և նրա ղեկավարած կուսակցությունն այս տարիների ընթացքում պայքարել  և շարունակում է պայքարել համակարգի դեմ և ոչ թե անձանց:

Ահա այսպիսի հայտարարություն է տարածել Տիգրան Կարապետիչի գլխավորած Ժողովրդական կուսակցության մամուլի ծառայությունը` հայտարարելով, որ առաջնորդը համակարգի դեմ պայքարի առաջամարտիկն է: Նախագահական ընտրություններից առաջ, պարզ է, որ Կարապետիչը պիտի ակտիվանա, պիտի նոր «գրգիռներ» տա, պիտի հավաստիացնի, որ ինքն ամենաժողովրդական և ամենապայքարող առաջնորդն է: Իհարկե, երգող-պարող-արտասանող օլիգարխը մեծ հույսեր չունի նախագահական ընտրություններում, բայց վստահ է, որ իրեն սատարող 8 հազար հոգին իրեն ձայն կտան: Ուրեմն, այդ 8 հազարի աչքը լույս, շուտով «գեղարվեստական ձևավորումներով» ընտրարշավների ականատես են դառնալու: