Մենակությունն ու ինքնասպանների ինտերնետ¬ակումբները


Ինքնասպանության ուղղվածության ինտերնետ¬ընկերակցություններն ու «Ինքնասպանների» ակումբները ծանր հոգեվիճակում հայտնվածներին բարոյապես աջակցելու կամ օգնելու փոխարեն, կարող են նրան մղել` վերջակետ դնելու սեփական կյանքին£ Հոգեբանա-բժշկա-սոցիալական աջակցության «Օզոն» կենտրոնի տնօրեն, բժշկական գիտ. թեկնածու, հոգեբան Եվգենի Ցիմբալայի տվյալներով` ամեն տարի 14-18 տարեկան ավելի քան 2,5 հազար ռուսաստանցի դեռահասներ ինքնասպան են լինում£ - Որքան մեծ է երեխան, այնքան բարձր է ինքնասպանության մղումը£ Ռուսաստանի (ՌԴ վիճակագրության-խմբ.) տվյալներով, 5-9 տարեկանների շրջանում արձանագրվում է տարեկան 50 ինքնաոչնչացում. 10-14 տարեկանների շրջանում` 250, իսկ 14-18 տարեկանների կողմից` 2,5 հազար,¬ ասել է նա£ Պատճառը հոգեբանական անբարեպատեհ գործոններն են. դիցուք` դժբախտ սեր, քննություններից «կտրվելը» կամ ծնողների ու ընկերների հետ հարաբերվել չկարողանալը£ Մասնագետների պնդմամբ` ինքնասպանության փորձեր ավելի հաճախ կատարում են աղջիկները£ Սակայն հոգեթերապևտ Կոնստանտին Օլխովոյը կյանքին վերջ տալու տրամադրությունը խորացնող մեկ այլ հանգամանք էլ է նշել. դեռահասները կարող են օգտվել դեռահասների ինտերնետ¬ֆորումներից, բայց «դա ամենասարսափելին է»£ Ռուսական ինտերնետում ինքնասպանությանը նվիրված բազմաթիվ կայքեր կան£ Դրանց կազմակերպիչներն առաջարկում են «բաց տեքստով» քննարկել մահվան ու ինքնասպանության մանրամասները` կարծելով, թե դա «կօգնի` հետ պահել ճակատագրական քայլից»£ Բայց այդ կերպ` ինքնասպանության զանազան ձևերի մասին պատմութ յունները (թունավորում, էլեկտրահարում…) նաև նրանց հուշող գործոն են դառնում£ - Այդ կայքերը մարդկանց գիտակցության մեջ ամրապնդում են ինքնասպանության հասկացությունը,¬ ասել է հոգեթերապևտը£ Այնպես որ, մենակությունն ու ինտերնետային խորհրդատվությունը խորացնում են կյանքից ինքնազրկման հակումները£ Ռուսաստանում սեպտեմբերից գործում է անվճար հեռախոսակապ, որով հուսալքվածները կարող են մասնագետի օգնություն ստանալ` չհայտնելով իրենց ով լինելը£