Հայտնաբերվել են... ինքնաթիռներ


Այն էլ` Համաշխարհային 2¬րդ պատերազմի մասնակից£ 1988¬ին «Դոլինա» արշավախումբը հիմնադրողներն իմացել են, իհարկե, որ երբեմնի Խորհրդային երկրի տարբեր անկյուններում շարունակում են «աննկատ» մնալ ռազմական տեխնիկայի մնացորդները£ Եվ որոնողները մինչ օրս գտնում են ռազմատեխնիկա, անձնական իրեր, ինչպես նաև զինվորների աճյուններ£ Անցյալ շաբաթ էլ արշավախմբի ջոկատներից մեկը Նովգորոդի մարզի Ստարոռուսսկի շրջանում 2 ինքնաթիռ է հայտնաբերել£ 1941-44 թթ. Կարմիր բանակի զորքերը կատաղի մարտեր են մղել նաև այս տարածքներում£ - Գտնվել են ԻԼ-4 հեռավոր ռմբակոծիչ և ԻԼ-2 գրոհիչ£ Աշխատանքներ են տարվում` ինքնաթիռները բարձրացնելու համար. դրանցից մեկի անձնակազմի անդամների ազգանուններն արդեն հաստատված են,¬ տեղեկացրել են «Դոլինա»¬ի շտաբում£