8 շաբաթ բանտում


Լոնդոնի Հայբերի¬Կորներ մարզային դատարանն անցյալ շաբաթ 8-շաբաթյա բանտային կալանքի է դատապարտել բրիտանացի ճանաչված երգիչ Ջորջ Մայքլին£ Թմրանյութեր օգտագործած վիճակում մեքենա վարելու պատճառով կալանքից բացի, նա նաև տուգանք կվճարի` մարիխուանա պահելու համար£ Մեր ընթերցողը պետք է հիշի` 2 ամիս առաջ երգիչն իր մեքենայով մխրճվել է լուսանկարչական մի խանութի շենք£ Մի քանի ժամ ոստիկանությունում անցկացնելուց հետո նա գրավի դիմաց ազատ էր արձակվել£ Օրեր առաջ նա իրեն մեղավոր է ճանաչել` թմրանյութեր պահելու համար, և 1250 ֆունտ ստեռլինգ տուգանք վճարել£